Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եռյակը իշխանության հետ 12 կետերի կատարման շուրջ չի բանակցի

Եռյակը իշխանության հետ 12 կետերի կատարման շուրջ չի բանակցի
14.11.2014 | 21:21

Եռյակը իշխանության հետ 12 կետերի կատարման շուրջ չի բանակցի: Բանակցություններ կարող են լինել միայն իշխանության հանձնման և արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա, ըստ էության, հերքեց եռյակի նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե եռյակը քննարկումներ կսկսի իշխանությունների հետ, եթե նրանք կատարեն 12 պահանջներից կոնկրետ 10-րդ կետը և բարեփոխեն Ընտրական օրենսգիրքը: Լևոն Զուրաբյանը նշեց, թե իր համար նորություն է Ռուբեն Հակոբյանի ասածը: «Եթե 12 կետերից մեկը կատարվի, այսինքն` արտահերթ նիստով իշխանություններն ընդառաջ գնան և ընդունեն այն, ինչ մենք պահանջել ենք, դա չի նշանակում, որ մնացած 11 կետերի շուրջ մենք պատրաստ ենք իրենց հետ բանակցելու։ Բացարձակ։ Ես ասում եմ՝ բանակցություններ չեն լինելու։ Դա ինձ համար նորություն է։ Մենք հակառակը, կարծիքներ ենք կիսել, որ բացարձակապես ոչ մի բանակցության չենք գնալու իշխանության հետ այս հարցերում։ Մենք միշտ ասել ենք, որ ժողովրդին իշխանության հանձնման, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերում մենք պատրաստ ենք բանակցել իշխանությունների հետ»,- ասաց Զուրաբյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես պարզաբանեց իր և Զուրաբյանի տեսակետների տարբերությունը. «Ես ասել եմ, որ եթե քաղաքական կամք ունի իշխանությունը, թող սա, այսինքն` մեր առաջարկությունն ընդունի, այնուհետև կքննարկենք, թե ինչպես վարվել հետագա առաջարկությունների հետ»։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ընդգծեց, թե «12 կետերի շուրջ իշխանությունների հետ բանակցել» արտահայտությունն իրենց համար անհասկանալի է, առավել ևս, որ առայսօր իշխանություններից որևէ առաջարկ այդ ուղղությամբ չեն ստացել: «Ի՞նչ բանակցություններ: Մենք հայտարարել ենք 12 կետերի մասին գրեթե մեկ տարի առաջ, մենք առաջարկել ենք իշխանություններին կատարել, կամ անում են, կամ չեն անում։ Բանակցություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե իրենք հայտարարեն, թե «այս կետը մենք չենք պատկերացնում ինչպես անել, եթե դուք ունեք պատկերացում, ասեք»,- ասաց Մարգարյանը։

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ